«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում, որը տեղի էր ունենում Ինդոնեզիայի Բալի կղզում, և որին մասնակցում էր 130 երկիր, ժյուրին եզրափակիչ փուլից օրեր առաջ հայտարարել է 5 ներքին մրցույթների հաղթողների անունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով միջոցառման պաշտոնական կայքին:
«Թոփ-մոդել» մրցույթում հաղթել է ֆիլիպինուհի Մեգան Յանգը, երկրորդ ու երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ամերիկուհի Օլիվիա Ջորդանն ու ֆրանսուհի Մարին Լորֆելին:
Միսս Ուկրաինա Աննա Զայաչկովսկայան և միսս Բրազիլիա Սանկլեր Ֆրանցը զբաղեցրել են չորրորդ ու հինգերորդ տեղերը: Ավելի վաղ Աննան «Տաղանդների մրցույթում» զբաղեցրել էր երրրորդ հորիզոնականը:

Ֆիլիպինուհի Մեգան Յանգ


«Սպորտ» մրցույթում հաղթել է նիդերլանդուհի Ժակլին Սթենբեկը, «լողափային նորաձևություն» մրցույթում առաջատարն է Միսս Բրազիլիան:

«Մուլտիմեդիա» մրցույթում առաջատարն է հնդկուհի Նավնիտ Դիլոնը:

«Գեղեցկություն նպատակով» մրցությում հաղթել է նեպալցի գեղեցկուհին:

«Միսս աշխարհ» մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ, երբ մրցույթն ուղիղ եթերով հեռարձակվի աշխարհի ավելի քան 180 երկրում:











































