ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլատյան դաշինքի միջնորդությունն է առաջարկել Գերմանիայի և Թուրքիայի միջև հակամարտության լուծման գործում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն առաջարկել է կազմակերպել գերմանացի օրենսդիրների այցը թուրքական ավիաբազայում ծառայող զորքերին՝ փորձելով լուծել կոնֆլիկտը երկու դաշնակիցների միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Անկարան անձամբ էր ձգտում սահմանափակել Բեռլինի հետ սկանդալի տնտեսական հետևանքները։ Վերջինս մերժել էր Գերմանիային ուղղված խնդրանքը՝ անցկացնելու հետաքննություն հարյուրավոր գերմանական ընկերություններում, որոնք, Թուրքիայի կարծիքով, կարող են կապեր ունենալ ահաբեկչության հետ։







































