Նովոսիբիրսկի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել քանդակագործ Արամ Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստով։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով մարզի իրավապահ մարմիններին։
Մայիսի 31-ի առավոտյան երկու անհայտ անձ հարձակվել են հայտնի քանդակագործի վրա նրա տան մերձակայքում և ծեծի ենթարկել։ Իրավապահները կարծում են, որ դա խուլիգանական հարձակում է։
Բացի իր անմիջական գործունեությունից, Գրիգորյանը հայտնի է տեղի իշխանություններին ուղղված քննադատությամբ։ Նա բազմիցս ինտերնետում տեսանյութեր է հրապարակել, որտեղ նշում էր քաղաքային իշխանության կոռումպացվածության մասին։











































