Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ատլետիկո»-ի դեմ դերբիից առաջ խոսել է Գարեթ Բեյլի առողջական վիճակի մասին:
«Բեյլը, կարծում եմ, պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Մարզման ժամանակ կերևա, թե ինչքանով է նա պատրաստ խաղադաշտ դուրս գալ:
Կլինի նա մեկնարկային կազմում, թե պահեստայինների նստարանին, կորոշեմ խաղից առաջ:
Մարսելոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ»,- ասել է Անչելոտին:









































