Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ադրբեջանական կրակոցներ` Պուտին-Ալիև հանդիպման ֆոնին

Երեկ գրեթե նույն ժամերին, երբ Սոչիում տեղի էր ունենում Պուտին-Ալիև հանդիպումը,   ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան և Չինարի գյուղերը: Սա խոսում է Ադրբեջանի սանձարձակության մասին, մանավանդ, որ Ալիևին Սոչիում սպասվում էին ծանր բանակցություններ: Բաքուն հասկացնում է, որ ցանկացած պարագայում հավատարիմ է մնալու ուժի և շանտաժի քաղաքականությանը, երբ անգամ ճգնաժամային են հարաբերություններն Արևմուտքի ու Մոսկվայի հետ:

Դա այդպես էլ կշարուանակվի, քանի դեռ Մոսկվան շարունակում է սպառազինել Մոսկվային` չնայած ակնհայտորեն չի վստահում Բաքվին: ՀԱՊԿ հանդիպումներում քննարկվում է անգամ սիրիական խնդիրը և դա այն պարագայում, երբ անդամ երկրներից որևէ մեկը չի ահազանգում, որ դաշնակից Հայաստանի սահմանները պարբերաբար ենթարկվում են ոտնձգությունների:

«Չեմ զարմանում, որ Պուտինը հանդիպել է Ալիևի հետ: Ինձ համար դա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման փուլ է»,- այսօր ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս ակնարկում է, թե երեկ Պուտինը Ալիևին կանչել էր` «մշակելու»: Հանրապետականի թերևս ամենաինտելեկտուալ ներկայացուցչի խոսքի մեջ ճշմարտության մեծ հատիկ կա, սակայն Ալիևի «մշակումը», մեծ հաշվով, կապ չունի ԼՂ խնդրի հետ: Մեր տարածաշրջանի կայունությանը սպառնում է ռուսական սպառազինության մատակարարումն Ադրբեջան և դա շարունակվում է` անկախ Ալիևի «մշակման» գործընթացից:

Եթե, այնուամենայնիվ, առաջնորդվենք Աշոտյանի տրամաբանությամբ, ապա ավելի լավ է` ռուս-ադրբեջանական ճգնաժամը չհաղթահարվի և չնախապատրաստվի Սարգսյան-Ալիև հանդիպում` Պուտինի հովանու ներքո, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Մոսկվան ու Բաքուն բարիշում են մեր հաշվին: Ռուս-ադրբեջանական «մեղրամիսի» ժամանակ Պուտինն, ամենայն հավանականությամբ,  Սարգսյանին է մշակելու «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման փուլում»: Այդ «մշակումը» լինելու է Ղարաբաղի խնդրով` մեզ կանգնեցնելով 2016-ի ապրիլյան պատերազմի շեմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում