Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Գևորգ Կոստանյանը կբացահայտի՞ Մարտի 1-ը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Վերջինս կարծիք հայտնեց, որ հանդիպումների արդյունքները պարզ կդառնան քվեարկության փուլում: Խոսելով հանդիպումների ընթացքի և քննարկվող թեմաների վերաբերյալ ու չմանրամասնելով դրանցում արծարծված առանձին հարցերը` Կոստանյանը միայն փաստեց, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական են մի հարցի շուրջ` երկրում օրինականության և արդարության երաշխավորման և առաջընթացի ապահովման անհրաժեշտություն կա:

Քվեարկության արդյունքներով գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու դեպքում Կոստանյանը պատրաստակամ է այդ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրել: Դատախազ դառնալու դեպքում առաջին քայլերին անդրադառնալով` թեկնածուն նշեց, որ ցանկացած պարագայում, առաջին օրվանից սկսած, պարտավոր կլինի իրականացնել օրենքով և Սահմանադրությամբ իր և համակարգի վրա դրված պարտականությունները, լիազորություններն օգտագործել արդյունավետության երաշխավորման տեսակետից: Հարցին` կկարողանա՞ արդյոք աշխատել` չլինելով համակարգի մաս, և լինել նախորդից ավելի լավը, Կոստանյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ համակարգի մաս կամ համակարգից առանձին լինելու որևէ անհրաժեշտություն երբեք չի դրվել, որովհետև այդ համակարգն է անձանցից կառուցված, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը կոնկրետ անձանց գործողությունների արդյունքներով է պայմանավորված: Մենք ունենք միասնական սկզբունքներ` գործելաոճի և մեր պարտականությունների կատարման առումով, իսկ դրանք միասնական են թե՛ ինձ, թե՛ համակարգի բոլոր անդամների համար: Այդ սկզբունքներն են օրինականություն, արդարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն»:

Նրա խոսքերով` այդ սկզբունքները երաշխավորված կիրառվում են, այլ հարց է, որ դրանք «իրավակիրառ պրակտիկայում կարող են ունենալ այլ արտահայտություններ»: Դատախազական համակարգի թերությունների մասին խոսել Կոստանյանը չցանկացավ` նշելով, որ ավելի նպատակահարմար է համարում խոսել ապագայի մասին: Դատախազի թեկնածուի համար առաջնային և երկրորդական գործեր չկան, բոլոր գործերն էլ նույն կարևորությունն ունեն, նույն հետևողականությունը: «Ցանկացած գործի դեպքում, անգամ կասեցվածության պարագայում իրականացվում են մի շարք անհրաժեշտ գործողություններ: Վստահ եմ` Մարտի 1-ի գործով ևս իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները` չնայած կասեցվածության պարագային: Երբ այդ գործի հանգամանքներին ես ծանոթանամ, որոշում կկայացվի` կամ գործը վերսկսելու, եթե դրա համար լինեն անհրաժեշտ հիմքեր, կամ անհրաժեշտ այլ դատավարական քայլերի: Դա վերաբերում է ոչ միայն Մարտի մեկի գործին, այլ ընդհանրապես բոլոր գործերին»,- ասաց նա:

Հարցին` ինչ ծառայությունների համար իրեն առաջադրեց երկրի ղեկավարը, Կոստանյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ վստահ է` բոլոր թեկնածուներն էլ առաջադրման ենթակա են իրենց արժանիքների համար: «Եթե որևէ պաշտոնատար անձ իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով, կարող եք այդպես համարել, համենայնդեպս, ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունը և կատարելու եմ»,- ասաց նա` արձագանքելով այն տեսակետին, թե իր առաջադրումը Սյունիքի նախկին մարզպետի որդուն քրեական հետապնդումից ազատելու «փոխհատուցումն» էր:

Արձագանքելով այն դիտարկմանը, որ դեռ նախաքննությունը չավարտված՝ ինքն ուղղորդիչ հայտարարություն արեց, Կոստանյանն ասաց, որ այդ ժամանակ անգամ իր համար հստակ չի եղել, թե այս գործն ինչպիսի ընթացք կստանա: Պատկերը հստակ դարձավ, երբ քրեական գործը քննվեց, և ձեռք բերվեցին համապատասխան ապացույցներ, որոնք իրենց ամբողջության մեջ հանգեցրին կոնկրետ հետևությունների: «Նախաքննության մարմինը կայացրեց իր որոշումը, այնուհետև այդ որոշումը բողոքարկվեց ինձ, ես էլ կայացրի իմ որոշումը: Քննարկման առարկա դարձավ, թե ինչու մինչև դատաձայնագրային փորձաքննության իրականացումը հայտարարվեց, որ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում: Դա կատարվեց շատ պարզ պատճառով, և այն չէր կարող ուղղորդում դիտվել, ես բազմիցս խոսել եմ այդ մասին. փորձաքննության եզրակացությունն ու դատաձայնագրությունն ընդամենը ապացույցներից մեկն են. քրեական դատավարության մեջ բազմաթիվ ապացույցներ կան»,- ասաց նա` հավելելով, որ այդ ամբողջ ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց ամբողջության մեջ արձանագրում են փաստը: Կոստանյանի խոսքով` նախօրոք իրավական գնահատական չի տրվել մինչև ապացույցների ձեռք բերումը: Քրեական հետապնդումները դադարեցնելու մասին երկու որոշում է կայացվել, դրանք ներկայացվել են Կոստանյանին, վերջինս ստուգել է` դրանք օրինական են: Հաջորդ հնարավոր քայլը, ըստ Կոստանյանի, փաստաբանների կամ գործի այլ մասնակիցների կողմից դրանց բողոքարկման դեպքում կլինի հետագա քննարկումը դատարանում: «Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրված է վաղուց: Նախաքննություն իրականացվում է, և այն շարունակվում է»,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ դեռ չգիտի, թե ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, կարծում է, որ այդ հարցը կքննարկվի ժամանակի ընթացքում, համենայնդեպս՝ ինքը ոչ մի բան չի պատրաստվում համբուրել: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդեպ Կոստանյանը մեծ հարգանք ունի , որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Ես չեմ կարող և կոռեկտ չեմ համարում քննարկման առարկա դարձնել իմ նախկին վերադասի հետ հարաբերությունները, ընդամենը կարող եմ փաստել, որ որևէ լարված հարաբերություն չի եղել: Մեր միջև միշտ եղել են կառուցողական, աշխատանքային հարաբերություններ: Ես նպատակահարմար չեմ համարել մամուլում տարբեր ապատեղեկատվությունների հերքումը դարձնել գործելաոճ, այդ պատճառով չեմ խոսել այդ թեմայով»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է աշխատելու Հովսեփյանի թողած բազմաթիվ կադրերի հետ, Կոստանյանը նկատեց, որ ցանկացած մարդ, ով ազնիվ ու աշխատասեր է, միշտ առանց որևէ խոչընդոտի կշարունակի իր պաշտոնավարումը, իսկ այդ սկզբունքներին չհամապատասխանող մարդը կզրվի իր պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում