Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Տիտղոսներ են նվաճում թիմերը, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստներ: Այդ պատճառով «Տոտենհեմ»-ը Անգլիայի չեմպիոնի կոչման լուրջ հավակնորդ է:
«Տոտենհեմ»-ը տրանսֆերային շուկայի չեմպիոն դարձավ ամռանը: Մեր ակումբների խաղը միշտ վառ ու դիտարժան է ստացվում»,- «Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կկայանա «Տոտենհեմ»-«Չելսի» հանդիպումը:







































