«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, թե ինչ նպատակներ է հետապնդելու թիմը մինչև ընթացիկ օրացույցային տարվա ավարտը:
«Այժմ` Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից պարտություն կրելուց հետո պետք է կենտրոնանալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղերի վրա:
Պետք է վստահ լինենք, որ մինչև հունվար «Լիվերպուլ»-ը կարող է մնալ լավագույնների 6-յակում: Անհրաժեշտ է շարունակել պայքարը, իսկ հունվարին թիմը հզորանալու հնարավորություն կունենա»,- նշել է մասնագետը:







































