Կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է նոր լիցենզիա տրամադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար:
Նշենք, որ կառավարության վաղվա նիստերի օրակարգ ընդգրկված այս հարցը չզեկուցվող է:









































