Իտալիայի առաջնության 5-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինա»-ին:
Առաջնությունը լավ մեկնարկած երկու թիմերի խաղն անցավ շատ լարված ու դիտարժան մթնոլորտում:
«Ինտեր»-ը կարողացավ կամային մեծ որակներ դրսևորել ու 11 մետրանոցից գոլ ընդունելուց հետո երկու անգամ պատասխան տալ ու հաղթանակ տանել:
«Ինտեր» – «Ֆիորենտինա»` 2:1
0:1 Ռոսսի (60′, 11մ), 1:1 Կամբիասո (72’), 2:1 Ջոնաթան (83’)









































