Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հ. Սարգսյանը մոտ 30 րոպե բանակցել է կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղայի հետ ու կարողացել նրան համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։
Ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ա. Ա.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է սոցիալական պայմաններով։
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հետաքննություն է սկսվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում






































