Համացանցում հայտնվել են երիտասարդ Թոմ Քրուզի էքսկլյուզիվ լուսանկարները:
Հոլիվուդյան դերասանի դպրոցական ընկեր Թոմ Ջարեթը մի քանի հազվագյուտ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Նյու Ջերսիի Glen Ridge High School-ում ուսումնառության տարիներին: Նրա խոսքերով՝ Քրուզը միշտ պատասխանատվության զգացում ունեցող և նպատակասլաց երիտասարդ է եղել, ով իր համառ աշխատանքով հասել է ճանաչման ու բարձունքների:
«Նա, անկասկած, արժանի է այդ հաջողությանը: Նա միշտ էլ հասնում էր իր նպատակին և շատ լավ երիտասարդ էր: Ոչ մի վատ բան նրա մասին ասել չեմ կարող»,- ասել է դերասանի ընկերը:












































