Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը, որ Marca-ն հանձնում է Իսպանիայում տարվա լավագույն խաղացողին, հերթական անգամ բաժին հասավ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
23-ամյա արգենտինացին արդեն երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Նշենք, որ լավագույն եռյակում տեղ են գտել նաև Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին:






































