«Միլան»-ի եզրային պաշտպան Ինյացիո Աբատեն, ով երեկ «Բոլոնիա»-ի դեմ խաղին ավելացված ժամանակում իր թիմին փրկեց պարտությունից` դառնալով գոլի հեղինակ, խաղը «տարօրինակ» է անվանել:
«Միլան»-ը մեծ ներուժ ունի: Հիմա մենք հետևում ենք մարզչի հրահանգներին ու լավ ֆուտբոլ ենք ցուցադրում: Մենք պայքարում ենք ամեն խաղում ու երբեք չենք հանձնվում: Դժբախտաբար, այս խաղի պես մրցավեճերը երբեմն կանգնում են մեր ճանապարհին:
Մենք շատ որակյալ կազմ ունենք, ու հիմա ժամանակն է, որպեսզի այդ որակները ցուցադրենք: Երեկվա խաղը շատ տարօրինակ էր: Մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց հենց մի պահ թուլացրինք զգոնությունը, գոլ բաց թողեցինք:
Եթե արդեն առաջին կեսից հետո մենք երկու-երեք գոլ ավելի խփած լինեինք, տարօրինակ ոչինչ չէր լինի: Մենք լավ ենք խաղում, բայց, ակնհայտորեն, դա բավարար չէ: Մենք պետք է ավելի ամուր լինենք: Մենք շատ ենք հարձակվում, ու բնական է, որ պաշտպանությունում որոշ բացեր են առաջանում»,- Աբատեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:










































