Գերմանիայի հավաքականի ու Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն վիրահատվել է:
Երեկ խաղացողը այցելել է Մյունխենի հիվանդանոցի բժիշկներից մեկին, ով, խաղացողին զննելով, անհապաղ որոշում է կայացրել վիրահատել նրան, քանի որ հայտնաբերվել է փոքր հեմատոմա:
Կլոզեն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երկու շաբաթ ու հաստատ բաց կթողնի «Սասուոլո»-ի ու «Ֆիորենտինա»-ի դեմ խաղերը: Բացի այդ, նա չի օգնի «Լացիո»-ին Եվրոպա Լիգայում «Տրաբզոնսփոր»-ի դեմ խաղում:







































