ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ չի զղջում «Նապոլի»-ն լքելու համար: Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի սաները հիանալի են մեկնարկել Իտալիայի առաջնությում՝ տանելով 4 անընդմեջ հաղթանակ, բացի այդ ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Նապոլի»-ն առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:
««Նապոլի»-ն ապացուցել է իր՝ բարձրակարգ թիմ լինելու փաստը: Իմ հեռանալը որևէ ազդեցություն չի ունեցել թիմի վրա: Իտալական թիմը հիանալի համակարգ է ստեղծել, որն ապացուցել իր արդյունավետությունը: Այժմ ամեն բան նրանց ձեռքերում է:
Որևէ արտասովոր բան չեմ տեսնում իմ՝ ակումբային գրանցումը փոխելու մեջ: «Նապոլի»-ն ևս շարունակում է առաջ շարժվել: Հուսով եմ՝ ընթացիկ մրցաշրջանը հաջող կլինի թիմի համար»,- նշել է Կավանին:








































