Ֆրանսիայի բաց առաջնությունում երեկ կայացան վերջին երկու քառորդ եզրափակիչները: Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 3:0 (6:4, 6:1, 7:6) հաշվով առավելության հասավ շվեդ Ռոբին Սոդերլինգի նկատմամբ ու կիսաեզրափակիչում կհանդիպի 4-րդ ռակետ Էնդի Մարեյին: Բրիտանացին իր հերթին նույն 3:0 (7:6, 7:5, 6:2) հաշվով պարտության մատնեց արգենտինացի Խուան Իգնասիո Չելային:
Փաստորեն Roland Garros-ի կիսաեզրափակիչներում կմրցեն աշխարհի 4 լավագույն թենիսիստները: Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչի ուղեգրերը նվաճել էին 2-րդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն ու 3-րդ ռակեը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
Կանանց պայքարում նույնպես հայտնի են կիսաեզրափակիչների մասնակիցները: Երեկ չինացի Նա Լին 2:0 (7:5, 6:2) սենսացիոն հաղթանակ տոնեց 4-րդ ռակետ բելառուս Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ և եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Մարիա Շարապովայի հետ: Աշխարհի ամենահարուստ թենիսիստուհին հեշտ հաղթանակ տոնեց գերմանուհի Անդրեա Պետկովիչի նկատմամբ` 2:0 (6:0, 6:3):
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրեր են ձեռք բերել նաև ֆրանսուհի Մարիոն Բարտոլին և գործող չեմպիոն իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեն:









































