Հուլիսի 13-ին կյանքից հեռացավ Մարատ Ղուկասյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայրը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այժմ կալանված է, և նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:
Այսօր Զովունի գյուղի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ Մարատ Ղուկասյանի հոգեհանգիստը, որին մասնակցեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցելու նաև վաղը հոր հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաքննական մարմինը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը՝ թույլ տալ տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:










































