Նյու Յորքում տեղի է ունեցել առնետների նորաձևության փառատոն: Fancy Rat Covention շոուին մասնակցել են մի քանի հարյուր առնետ և նրանց տերերը:
Ամենամեծ ուշադրությունը սևեռված էր առնետներ բազմացնող և միաժամանակ դիզայներ աշխատող Ադա Նիվսի վրա: Նա մի քանի երեկոյան զգեստներ էր կարել առնետների համար՝ սմոքինգ, հարսանեկան զգեստ և հարսնացուի քրոջ զգեստ, շրջազգեստներ և այլն: Դրանցից յուրաքանչյուրն արժեցել է մոտ 80 դոլար՝ պայմանավորված օգտագործվող թանկարժեք կտորներով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնային կենդանիների համար զգեստներ գնելը վերջին տարիներին շատ մոդայիկ է դարձել: Դրանք կարելի է գնել հատուկ խանութներում: Այս ոլորտում ետ էին մնում միայն առնետների համար զգեստները, սակայն առաջընթացն այլևս ակնհայտ է:








































