«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ամփոփել է «Լիվերպուլ»-ի դեմ խաղի արդյունքները:
«Այս խաղն անչափ կարևոր էր մեզ համար: Մեկ շաբաթ առաջ մենք զիջեցինք «Մանչեսթեր Սիթի»-ին և այժմ անչափ կարևոր էր լավ հանդես գալ: Կարող եմ ասել, որ երկու թիմերն էլ հիանալի, դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին:
Ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ խաղն առատ չէր գոլային պահերով: Շատ փոփոխություններ էի կատարել թիմում, որպեսզի կարողանամ ուսումնասիրել նաև այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր բավակաչափ խաղաժամանակ չեն ստանում»,- նշել է մարզիչը խաղից հետո:





































