Չորս ամիս շարունակ բրազիլացի բժիշկները պահպանել են մահացած կնոջ կենսագործունեությունը:
21-ամյա Ֆրանկլինը հանկարծամահ է եղել ուղեղի կաթվածից, երբ հղի է եղել երկվորյակներով: Բժիշկները սպասել են, մինչև կանգ կառնեն չծնված փոքրիկների սրտերը, որպեսզի նոր միայն անջատեն կենսագործունեությունն ապահովող սարքը:
123 օր շարունակ նրանք կարողացել են պահպանել կնոջ արյան շրջանառությունը. զուգահեռ փորձել են փոքրիկներին ապահովել մայրական կապով. խոսել են փոքրիկների հետ և երգել նրանց համար:
Չորս ամիս անց կեսարյան հատումով ծնվել են փոքրիկները՝ տղա և աղջիկ, ինչից հետո միայն երեխաների հայրը հնարավորություն է ունեցել կնոջը հուղարկավորելու: Այժմ նա հոգ է տանում նորածինների համար, նրան օգնում է մահացած կնոջ մայրը:











































