Մալթայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ օրենքի ընդունմանը կողմ է հանդես եկել խորհրդարանի 66 անդամ, 1-ը դեմ է քվեարկել։
Խորհրդարանի որոշմանը համապատասխան՝ «տղամարդ» և «կին» տերմինները փոխարինվում են «ամուսիններ» բառով։











































