Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն հերթական ջախջախիչ հաղթանակը տարավ: Պեպ Գվարդիոլայի սաները երկրի գավաթի խաղարկությունում սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության հասան «Հանովեր»-ի նկատմամբ:
«Բավարիա» – «Հանովեր»՝ 4:1
1:0 Մյուլլեր (17’), 2:0 Պիզարո (27’), 2:1 Յա Կոնան (37’), 3:1 Մյուլլեր (64’), 4:1 Ռիբերի (78’)








































