Չինաստանը կբացի իր առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբութիում: Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ջիբութին ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Ռազմաբազայի շինարարական աշխատանքները Չինաստանում մեկնարկել են դեռևս 2016 թվականին: Ռազմաբազայի գործունեությունն է լինելու չինական ռազմանավերին սպառազինությամբ օժտելը, որոնք հումանիտար առաքելության և խաղաղության պահպանման նպատակով նավարկություն են իրականացնում Եմենի և Սոմալիի ափերին:
Երկու կողմերն էլ նշում են, որ ռազմաբազայի կառուցումը բխում է իրենց երկրների շահերից: Սակայն կողմերը դեռևս հստակ չեն հայտնում, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի և կբացվի ռազմաբազան:











































