Saturday, 20 06 2026
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ

Գերտերությունները թույլ չեն տա Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սկսել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Շարմազնաովն ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։ «Եվ մենք տեսանք, որ գոնե Սիրիայի հարավում երկու գերհզոր տերության նախագահները եկան ընդհանուր հայտարարի», – նշեց նա։

Նրա խոսքով՝ որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր, մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանին մոտ, որովհետև դա հղի է լուրջ հետևանքներով:

«Չմոռանանք Ադրբեջանի կապը ահաբեկիչների հետ, բայց լայնամասշտաբ պատերազմ թույլ չեն տա գերտերությունները», -ընդգծեց Շարմազանովը։

«Քանի դեռ Ադրբեջանը բանակցային գործընթացում ամբողջական չի վերադարձել ու մտել բանակցային փուլ, ես իրենցից ոչ մի տրամաբանված գործողություն չեմ սպասում: Չեմ բացառում, որ կշարունակվեն նման գործողությունները, բայց պիտի հաշվարկեն, որ իրենց կորուստներն ավելի շատ են լինելու»,-նշեց նա։

Շարմազանովն ընդգծեց, որ ապրիլից հետո ամենաանհավանական զարգացմանը պիտի պատրաստ լինենք առաջինը հոգեբանորեն, քանի որ պիտի վերջնականապես գիտակցենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն համակերպվում այս տարածաշրջանում մեկ հայկական պետության գոյությանը, ինչ մնաց երկրորդին:

«Ես այն կարծիքին չեմ, որ եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Մեր այսօրվա սպառնալիքը Թուրքիան է ու Ադրբեջանը, նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն», – ասաց ԱԺ փոխնախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում