Նախօրեին Նյու Յորքում տեղի է ունեցել Մադոննայի և Սթիվեն Քլայնի «գաղտնի ծրագրի»՝ Secret Proeject Revolution-ի շնորհանդեսը: 17 րոպե տևողությամբ սև-սպիտակ ֆիլմի առաջին դիտողների թվում են եղել Լինդսի Լոհանը, Շոն Փենը և այլ աստղեր:
Ծրագիրը, որի համար որպես վերջաբան ծառայում են Սարտրի խոսքերը, իրենից ներկայացնում է հեղափոխության, ազատության և, իհարկե, սիրո մանիֆեստ, որը միավորում է ամբողջ աշխարհի մարդկանց: VICE Media-ի հետ համագործակցությամբ ստեղծված ֆիլմն արդեն կարելի է ներբեռնել:
Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը:










































