Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն, ում գլխավորությամբ անգլիական ակումբը դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, կարող է գլխավորել թուրքական «Գալաթասարայ»-ը:
Հիշեցնենք, որ երեկ իր պաշտոնից հեռացվել է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը, ինչի հիմնավորումն է եղել թիմի ցուցադրած շատ վատ արդյունքները:
Ըստ թուրքական մամուլի տարածած տեղեկությունների` նրա տեղը զբաղեցնելու գլխավոր թեկնածուն հենց Դի Մատեոն է, իսկ բանակցություններն արդեն ընթանում են մեծ թափով:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ թեկնածուների շարքում է նաև Ռոբերտո Մանչինին:











































