«Նապոլի»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կամիլո Սունիգան շուտով նոր պայմանագիր կկնքի «Նապոլի»-ի հետ, սակայն կպահպանի «Բարսելոնա» տեղափոխվելու շանսերը:
Հայտնի է դարձել, որ նոր պայմանագրում կլինի մի կետ, որ եթե «Բարսելոնա»-ն հետաքրքրվի խաղացողով, ապա կկարողանա ձեռք բերել նրա տրանսֆերը 15 մլն եվրոյով:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Թուրինի «Յուվենթուս»-ը:









































