Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում կայանալիք «Հանովեր»-ի դեմ խաղին:
«Ինձ լավ եմ զգում: Ցավեր այլևս չկան: 3 շաբաթ վերականգնվելուց հետո անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ:
Կարո՞ղ եմ խաղալ «Հանովեր»-ի դեմ. ամեն ինչ կարող է պատահել: Դա կախված է միայն մարզչի որոշումից»,- հայտարարել է Գյոտցեն:







































