Wednesday, 17 06 2026
13:50
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ

Մոսկվայում նշվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ՌԴ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ռուսաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի նշանավոր գործիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր ելույթում նշել է Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: «Այս փառավոր իրադարձությունը հարուստ պատմություն եւ դարավոր մշակույթ ունեցող հայ ժողովրդի նորագույն ժամանակաշրջանում ազդարարեց հայկական պետության լիարժեք ու լիիրավ վերադարձը միջազգային քաղաքական թատերաբեմ եւ հանդիսացավ մեր ժողովրդի միասնության կարեւորագույն խորհրդանիշ», – ընդգծել է դեսպան Եսայանը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձել է նաեւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը եւ երկու պետությունների միջեւ դաշնակցային գործընկերության զարգացման հեռանկարներին:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինն իր ելույթում ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ, իսկ պետական մակարդակում ռազմավարական գործընկերությունն ինչպես անկախության ձեռքբերման առաջին տարիներին, այնպես էլ այսօր շարունակվում է բարձր արդյունավետությամբ, ինչի մասին են վկայում Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Ըստ Գ.Կարասինի` երկու ռազմավարական գործընկերների միջեւ բազմոլորտ փոխգործակցության շրջանակը տարեցտարի ավելի է ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ եւ մեխանիզմներ:

ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությունը ուղեկցվեց Մոսկվայում գործող «Հայորդիք» պարային համույթի կատարումներով: Ներկայացված էին նաեւ անվանի հայ նկարիչների աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում