Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի 11-րդ «Հայֆեստ»-ը

Հոկտեմբերի 1-ից «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը 11-րդ անգամ  կհյուրընկալի տարբեր երկրներից ժամանած թատերախմբերի:

Մեծ Բրիտանիայից, Իտալիայից , Լիտվայից, Լատվիայից, Ռուսաստանից և այլ (թվով 18) երկրներից ժամանելիք 25 թատերախումբ այս աշնանը հանդես կգա մեր արվեստասերների համար: 

Փառատոնի մասնակից թատերախմբերն այս տարի մեր հանդիսատեսին կներկայացնեն թե՛ դասական, թե՛ ժամանակակից պիեսներ, կլինեն նաև պարային բեմադրություններ, մուլտիմեդիա բեմադրություն:

Կլինի նաև մոնոներկայացում՝ ռուսական Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներակացումը:

Հայաստանից մասնակցում են թատերախմբեր Երևանից, Գյումրիից ու Վայոց Ձորից:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր հրավիրած ասուլիսում փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը նշել է, որ անցկացվելու են նաև վարպետության դասեր, կլոր սեղաններ:

Մշակույթի նախարարությունը, ինչպես փոխանցել է Ղուկասյանը, փառատոնի անցկացմանը տրամադրել է 32 մլն դրամ (անցած տարի նախարարությունը հատկացրել էր 33 մլն դրամի): Փոխարենը այս տարի փառատոնին 500 հազար դրամով աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը:

«Հայֆեստ»-ն այս անգամ կմեկնարկի բրիտանական «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկակակն թատրոնում:
Այն լավագույնն է ճանաչվել այս տարի Էդինբուրգի հեղինակավոր միջազգային փառատոնին, և Արթուր Ղուկասյանի կարծիքով, գալիք «Հայֆեստ»-ի լավագույն բեմադրությունն է:

Ի դեպ, բացի փառատոնի առաջին ներկայացումներից, մուտքը հանդիսատեսի համար ազատ է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անցած տասնամյակի ընթացքում ինչ է փոխել «Հայֆեստ»-ը մեր թատերական կյանքում, Ղուկասյանն արձագանքեց, թե առհասարակ ոչ միայն այս, այլև նման բոլոր փառատոներն այսօր շատ անհրաժեշտ են մեր հասարակությանը, այսօրվա հայ մարդուն, երիտասարդին․ – «Յուրաքանչյուր մշակութային միջոցառման իմաստը մարդկանց ակտիվացնելն է: Դա մշակութային քաղաքականության հիմնաքարերից մեկն է․ որ մարդիկ մշակույթի ասպարեզում լինեն ակտիվ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում