Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն վնասվածք է ստացել Լա Լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում (4:1):
Մասկերանոն վնասել է ենթածնկային ջիլը, որի պատճառով շարքից դուրս է մնացել 14 օրով: Այդ մասին տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով՝ Մասկերանոն բաց կթողնի սեպտեմբերի 28-ին կայանալիք «Ալմերիա»-ի դեմ արտագնա խաղը, հոկտեմբերի 1-ին կայանալիք «Սելթիկ»-ի դեմ ՉԼ խաղը, ինչպես նաև հանդիպումը «Վալյադոլիդ»-ի դեմ (հոկտեմբերի 5-ին):









































