The Beatles խմբի նախկին թմբկահար, 73-ամյա Ռինգո Սթարը արժանացել է ֆրանսիական շքանշանի՝ «Արվեստում ու գրականության մեջ ծառայությունների համար»: Երաժշտին պարգևատրել է Մոնակոյում Ֆրանսիայի դեսպանը: Այնտեղ արտիստը մասնակցում էր իր 2 կտավների ցուցադրությանը՝ 27 հայտնի սիրողական նկարիչների գործերի ցուցահանդեսի շրջանակում:
Երաժիշտը շնորհակալություն է հայտնել իր ստեղծագործությունը բարձր գնահատելու համար:
Նա լուսանկարվել է իսկական ստորջրյա նավի ֆոնին, որն ուներ դեղին գույն ու տեղադրված էր Մոնակոյի օվկիանոսագիտության թանգարանի մոտ, որտեղ էլ տեղի էր ունենում ցուցադրությունը:
Ցուցադրված էին այնպիսի ռոք-երաժիշտների կտավներ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Բոբ Դիլանը, Գրեմ Նեշը:










































