Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Տոտենհեմ»-ն Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում 0:4 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Աստոն Վիլա»-ի նկատմամբ:
Հանդիպման ժամանակ հյուրերի բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը Ռոբերտ Հելենիուսի դեմ պայքարում իջեցրել է վերջինիս կիսավարտիքը:
Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու յուրատեսակ եղանակն արդյունավետ էր, քանի որ «Տոտենհեմ»-ի դարպասը մնաց անառիկ:












































