Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ առաջադրվել է 1997-ի փետրվարի 28-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեղադրանք: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Մեղադրանքներն առաջադրել է Էրզրում նահանգի Քրեական դատարանը:
1997-ի հեղաշրջման գործով արդեն ազատազրկվել են Թուրքիայի մի շարք բարձրաստիճան զինվորականներ:
1997-ի հեղաշրջումը 4-րդն է երկրի պատմության ընթացքում (1960, 1971, 1980): Այն ստացել է «հետմոդեռնիստական» անվանումը: Հեղաշրջման արդյունքում իշխող վարչակազմը վայր է դրել լիազորությունները, վարչապետ Նեջմեթին Էրբաքանը՝ պաշտոնաթող եղել:









































