Thursday, 18 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ

Նոբելյան մրցանակ «վ ստուդիու»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու որոշումը բխում է համայն հայության շահերից: Իսկ երբ «Ազատություն» ռադիոկայանը խնդրել է կոնկրետացնել, Շարմազանովը ասել է, որ կոնկրետ կքննարկենք, երբ որ կլինի ամբողջական ինֆորմացիան: Փաստորեն, Շարմազանովը ամբողջական ինֆորմացիա չունի, բայց հայտարարում է, որ Մաքսային միությունը բխում է համայն հայության շահերից: Դա դեռ ոչինչ, բայց պարզվում է, որ Հայաստանի իշխանական նոր սերնդի մոտ լայն թափով առաջ է գնում անհամեստությունը:

 Իհարկե, Շարմազանովն այն գործիչներից է, որը իշխանական չափանիշներով բավական համեստ կենսակերպ է վարում: Բայց համեստությունը միայն նյութական դրսևորումներ չունի անշուշտ: Մասնավորապես` անհամեստություն է սեփական կուսակցությանը կամ այդ կուսակցության նախագահին նույնացնել համայն հայության հետ: Այո՛, Մաքսային միություն մտնելը բխում էր Սերժ Սարգսյանի շահերից, որովհետև վերջին պահին նա Ռուսաստանից ավելի մեծ վտանգ զգաց, քան ավելի հուսալի երաշխիքներ Եվրոպայից: Սակայն ի՞նչ կապ ունի այստեղ համայն հայությունը: Կամ եթե կապ ունի, ապա այնքանով, որ այդ հայության առանցքը հանդիսացող պետությունը հայտնվել է հերթական, մեղմ ասած, ոչ շահեկան դիրքերում և աշխարհին ներկայացել որպես անկանխատեսելի սուբյեկտ:

 Ընդ որում` նույնիսկ ՀՀԿ կուսակցության շահերից բխելու մասին հայտարարությունները կարող են ինչ-որ տեղ չափազանցված լինել, որովհետև Սերժ Սարգսյանն իր հարցերն է լուծել՝ կարճ ժամանակամիջոցի համար, մինչև գարուն, բայց հարց է, թե ՀՀԿ-ականներից քանիսի հարցերն են այդով լուծվել ինքնաբերաբար: Այն, որ Սերժ Սարգսյանի և մի շարք ՀՀԿ-ականների շահերը մի առվով չեն հոսում բավական երկար ժամանակ` հայտնի է վաղուց: Եվ այս ամենի պատճառը բոլորովին էլ Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը և այդով Հայաստանի ստանձնելիք պարտավորությունները չէին, որոնք պետք է իշխանություններին պարտադրեին բարեփոխումներ կատարել և այդպիսով կհարվածեին մի շարք ՀՀԿ-ական կամ մերձակա խմբերի տնտեսական շահերին: Խնդիրը ավելի խորն է և հանգում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ու հոգեբանական իրավիճակին, ինչպես նաև այս իրավիճակի հետ համեմատության մեջ գտնվող արտաքին մարտահրավերներին կամ ավելի ճիշտ ներկայիս վիճակի հանդեպ դրանց անհամեմատելի ծանրությանը:

 Այստեղ և իշխանության պատասխանատվության խնդիրն է, և պատասխանատվության իրացման ռեսուրսային սղությունը, և ներիշխանական բնական պայքարը նույն այդ սղված ռեսուրսների համար, և մյուս կողմից` հասարակության ներսում տեղի ունեցող խորքային պրոցեսները, որոնք բերում են հիմնարար փոփոխությունների: Այս ամենի արդյունքում իշխանությունների և մասնավորապես ՀՀԿ-ի ներսում առաջ են բերում շահերի լուրջ բախումներ, որոնք չեն կարող հավերժորեն շարունակվել պերմանենտ համաձայնությունների, տեղատվությունների և մակընթացությունների տրամաբանության մեջ: Այդ հակասությունները հանգուցալուծում են պահանջում, այլապես երկար ժամանակի կտրվածքով կործանարար են լինելու ողջ իշխանական համակարգի համար: Եվ սա գիտակցում են համակարգի բոլոր սուբյեկտները: Այս տեսանկյունից, եթե Սերժ Սարգսյանն անձնական իշխանության հարցերը լուծելու որևէ քայլեր է անում, ապա այս քայլերի մեջ անխուսափելիորեն պետք է փնտրել նաև ներիշխանական հակադիր բևեռների հարցերը լուծելուն միտված բաղադրիչը: Եթե այդ բաղադրիչը առայժմ շատ հստակ չի դրսևորվում, ապա դա չի նշանակում, որ այն չկա: Այն չի կարող չլինել, որովհետև Սերժ Սարգսյանի համար անձնական հարցեր լուծել նշանակում է լուծել նաև այս հարցը, գոնե ինչ-որ մասով:

 Այնպես որ, ոչ միայն համայն հայության, այլ նույնիսկ համայն ՀՀԿ-ի շահերից չի կարող նույնիսկ բխել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Սակայն այստեղ հասկանալի են նաև ՀՀԿ-ականների մղումները: Կայացվել է մի որոշում, որին նույնիսկ ամբողջ հոգով և սրտով դեմ լինելու պարագայում, ՀՀԿ-ականները նույնիսկ անձնական ամենատեսանելի վտանգի պարագայում չեն կարող չողջունել ու չհիմնավորել, այլապես դա հավասարազոր կլինի Սերժ Սարգսյանին իրենց հարցերը լուծելու հիանալի առիթ նվիրաբերելուն: Սրան զուգահեռ, սակայն, ՀՀԿ-ականները, իշխանության խոսնակները, տարբեր ներկայացուցիչները այլևս իրենք իսկ սկսել են անհարմար զգալ այն բացատրություններից, որ տալիս են անբացատրելին ու անտրամաբանականը արդարացնելու համար: Եվ բնականաբար ստիպված են սահմանել նոր հորիզոններ՝ ներառելով համայն հայությանը: Պարզապես նրանք շատ լավ են զգում, որ այդ բացատրությունները ոչ մի էֆեկտ չեն տալիս և եվրաչինովնիկների մոտ, և Հայաստանի հասարակության: Սակայն ինչ-որ բան պետք է ասել, քանի որ «թողնել» հրաման չի եղել:

 Հետևաբար` նրանք ստիպված են տարածական ռեկորդներ սահմանել Մաքսային միության շահավետությունը ներկայացնելու համար, և անկասկած հեռու չէ այն ժամը, երբ կհայտարարվի, որ Մաքսային միությանն անդամակցելով Սերժ Սարգսյանը երրորդ համաշխարհային պատերազմն է կանխել, և իրականում նա է Նոբելյան մրցանակի գլխավոր և արժանի հավակնորդը, ոչ թե Օբաման կամ Պուտինը: Սա, ընդ որում, կարող է տեղի ունենալ արդեն ուղղակի տեմպի տակ: Եվ այդ իսկ պատճառով արժե խորհուրդ տալ իշխանություններին այնուամենայնիվ հետևել տեմպին, որովհետև նման հայտարարությունը կարող է ջուրը գցել այն «անվտանգության» ձեռքբերումները, որ արձանագրվել են Մաքսային միությանն անդամակցելու որոշումով: Օբաման ու Պուտինը ջուրը կգցեն միասնաբար:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում