Wednesday, 17 06 2026
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Քարդաշյան» եվրապարտատոմսերի տեղաբաշխումը հաջող էր, հետևանքը՝ վտանգավոր

700 մլն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխումը նշանակալի կավելացնի Հայաստանի արտաքին պետական պարտքը, եթե դրանով չմարվի ռուսական 500 մլն դոլարի վարկը: Երեկ Ֆինանսների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին պատասխանեցին, որ դեռ հստակ ոչինչ չեն կարող ասել՝ եվրապարտատոմսերի թողարկումից ստացվող գումարով կմարվի՞ արդյոք ռուսական վարկը, թե` ոչ:

 Համենայնդեպս, մայիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ եթե թողարկումը հաջող իրականացվի, ապա Հայաստանը կմարի ՌԴ-ից ստացած վարկը: Ավելին` «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգ»-ում ևս նշված էր, որ պարտատոմսերի թողարկումով մարվելու է ՌԴ-ի պարտքը: «Եվրապարտատոմսերի թողարկումը կանխիկ հոսքերի տեսանկյունից դիտարկվում է, որ եվրապարտատոմսերի թողարկումը տեղի կունենա 2014 թվականին և կմարվի ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի ունեցած 500 մլն ԱՄՆ դոլար պարտքը»,- նշված է այդ հայեցակարգում:

 Ընդ որում` ի սկզբանե նախատեսված էր 3 սցենար՝ 500 մլն, 750 մլն և 1 մլրդ դոլարի տարբերակները: Եվ 500 մլն-ից բարձր թողարկումը, այն էլ` եթե դրանով չի մարվում ռուսական վարկը, լրջորեն վատթարացնում է Հայաստանի` առանց այն էլ ծանր արտաքին պետական պարտքի բեռը:

 Ինչևէ, թողարկումն արդեն իրականացվել է: Եվ թեև Moody’s վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի վարկանիշը թողարկումից անմիջապես հետո, բուն թողարկումը կարելի է հաջողված համարել: Օրինակ՝ Վրաստանը առաջին թողարկումն իրականացրել է 2008-ի ապրիլին՝ 500 մլն դոլար, 5 տարի մարման ժամկետով և 7.5% տոկոսադրույքով:  Հայաստանի դեպքում և՛ թողարկման ժամկետն է ավելի «լավը»՝ 7 տարի, և՛ գումարի չափը՝ 700 մլն դոլար, և՛ տոկոսադրույքը՝ 6%: Երկրորդ թողարկումը Վրաստանն իրականացրել է 2011-ի ապրիլին՝ 500 մլն դոլար, 10 տարի մարման ժամկետով և 6.88% տոկոսադրույքով: Այս դեպքում ևս փաստորեն Հայաստանի տոկոսադրույքը ավելի ցածր է:

 ԱՊՀ երկրներից եվրապարտատոմսերի թողարկում իրականացրել են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ուկրաինան: Ռուսաստանը առաջին թողարկումն իրականացրել է 1996-ին՝ 1 մլրդ դոլարի պարտատոմսեր, 5 տարի մարման ժամկետով և 9.25% արժեկտրոնային տոկոսադրույքով: Ուկրաինան երկրորդ անգամ թողարկել է 2002-ին՝ 11% տոկոսադրույքով, Բելառուսը 2010-ին՝ 8.75% տոկոսադրույքով, Ղազախստանը 1997-ին՝ 8,4% տոկոսադրույքով: Լատվիան առաջին թողարկումն իրականացրել է 1996-ին՝ 3 տարի ժամկետով ու 9.25% տոկոսադրույքով: Վերջին անգամ Լատվիան թողարկել է 2012-ին՝ 5 տարի մարման ժամկետով և 5.25% տոկոսադրույքով: Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի երկրներից քչերին է հաջողվել 6% տոկոսադրույքից ցածր տոկոսադրույքով պարտատոմսեր թողարկել:

 Այսպիսով, թեև Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխեց եվրոպարտատոմսերը, սակայն դրա հետևանքները Հայաստանի տնտեսության համար կարող են խիստ վտանգավոր լինել:

 Ի դեպ, Հայաստանի դոլարային պարտատոմսերը միջազգային բորսայում հաջողությամբ կրում են «Քարդաշյան» անվանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում