Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ելույթն անվանել է ցինիկ:
«Դա ցինիկ ելույթ էր՝ լի կեղծավորությամբ»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելցի վարչապետի խոսքով՝ Թեհրանը հերթական անգամ ցանկանում է ժամանակ շահել՝ միջազգային հանրությանը գցելով շփոթության մեջ և թաքցնելով իր իրական մտադրությունները:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայից՝ կրկին հայտարարել էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին:
«Միջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինայում»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:
Նա նշել է, որ Իրանը միանգամայն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ո´չ տարածաշրջանին, ո´չ աշխարհին:
Ռուհանին նաև հայտարարել է սահմանված ժամկետում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Թեհրանի պատրաստ լինելու մասին:











































