Sunday, 05 07 2026
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել

Հարցեր, որոնք Պուտինը և Թրամփը կտան իրար՝ նայելով միմյանց աչքերին

Հուլիսի 7-8-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալու է Մեծ քսանյակի (G20) հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է տարվա միջազգային կարևոր իրադրաձություններից մեկը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: Թե՛ Սպիտակ տունը և թե՛ Կրեմլն անդրադարձել են այս հանդիպմանը: Մասնավորապես, Թրամփի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հույս ունի հանդիպել իր ռուսաստանցի գործընկերոջը Համբուրգում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովն էլ ասել է, թե երկու նախագահները, այսպես թե այնպես, հնարավորություն կունենան հանդիպելու Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում, և ռուսական կողմը պատրաստ է ակցնացնել այդ հանդիպումը՝ ամերիկացի գործընկերներին հարմար ձևաչափով: Հանդիպման «պրոտոկոլային կողմը», Պեսկովի կարծիքով, երկրորդական է, որովհետև տվյալ պարագայում խոսքը երկու նախագահների առաջին անձնական շփման մասին է:

Իսկ ինչի՞ մասին են խոսելու Թրամփը և Պուտինը կամ գլոբալ ի՞նչ հարցեր կարող են քննարկվել Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարների կողմից: Հնարավո՞ր է՝ երկու ազդեցիկ պետությունների նախագահներն ինչ-որ կերպ անդրադառնան նաև Հարավային Կովկասի խնդիրներին:

Պատասխանելով հարցին՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, որ Պուտին-Թրամփ երկխոսության առաջին փուլում դժվար թե խոսք լինի մեր տարածաշրջանի մասին:

«Կարծում եմ, որ առաջին հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, երկու գլխավոր խնդիրներ կլինեն՝ Սիրիայի խնդիրը և ինչ-որ չափով նաև Ուկրաինայի խնդիրը: Մեր տարածաշրջանի հետ կապված հարցերը նույնիսկ չեն էլ շոշափվելու»,- նշեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ երկու ղեկավարները խոսելու են այն հարցերի մասին, որոնց շուրջ հնարավոր է ձևավորել ինչ-որ երկխոսություն, և այդ իմաստով՝ դժվար թե նրանք անդրադառնան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ, ասենք, Ռուսաստանի միջամտությանը ամերիկյան նախագահական ընտրություններին, որը մինչ օրս շարունակում է մնալ հանրային քննարկման գլխավոր թեմաներից մեկը Միացյալ Նահանգներում:

«Չեմ կարծում, որ կքննարկվեն խնդիրներ՝ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին: Չեմ կարծում, որ կշոշափվեն այդպիսի ցավոտ հարցեր, ինչպիսին է նաև պատժամիջոցների հարցը: Պատճառն այն է, որ նախ Ռուսաստանը կխուսափի այդ թեմաներից: Երկրորդը, որքան հասկանում եմ՝ Թրամփը տրամադրված չէ փակուղի մտցնել հարաբերությունները: Այնուամենայնիվ, Թրամփն ուզում է, որ մի բան ստացվի»:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ևս կարծում է, որ Թրամփի և Պուտինի խոսակցության երկու հիմնական թեմաները կլինեն ուկրաինական և սիրիական ճգնաժամերի կարգավորման հարցերը, որովհետև հենց այս երկու հիմնախնդիրներն են ստիպել Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Մեր զրուցակցի խոսքերով՝ թեև, իհարկե, իրականություն չդարձան Թրամփի նախընտրական հայտարարությունների վրա հիմնված այն կանխատեսումները, որ Միացյալ Նահանգների նոր նախագահը խիստ մեղմ վերաբերմունք կունենա Ռուսաստանի հանդեպ, մյուս կողմից էլ՝ նախագահ Թրամփը տրամադրված չէ խիստ հակառուսական գործունեության: Քանի դեռ Թրամփն ամբողջությամբ իրեն չի նվիրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը և որոշ լուսանցք է թողել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման համար, ամերիկյան քաղաքական վերնախավի ճնշումները նախագահի նկատմամբ ավելի կուժեղանան՝ նրան «ռուսամետ քայլերից» հետ պահելու նպատակով:

«Երկու լիդերները, դեմ դիմաց, միմյանց աչքերին նայելով, պետք է հենց առաջին ձեռքից ճշտեն, թե ով ինչ է ուզում: Կան, իհարկե, մի շարք տարբերակներ՝ Սիրիայի բաժանում կամ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնում, Բաշար Ասադի իշխանության մնալու հարց, Քրդստանի անկախության խնդիր Իրաքում, ի վերջո՝ Միացյալ Նահանգները զիջո՞ւմ է ուկրաինական խնդրում, թե՞ շարունակում են նույն քաղաքական գիծը: Սրանք հարցեր են, որոնք իմ կարծիքով՝ Պուտինն ուղղակիորեն տալու է Թրամփին, և Թրամփն էլ ուղղակիորեն որոշ հարցեր տալու է Պուտինին: Եվ նրանք տետատետ կարող են որոշել մեկը մյուսի դիրքորոշումները: Համոզված եմ, որ զրույցի մի զգալի հատված կմնա փակ դռների հետևում, որովհետև ամեն դեպքում Թրամփը փակ դռների ետևում ասելիք կունենա Պուտինին, Պուտինը՝ Թրամփին: Ինձ թվում է, որ այդ հանդիպումից հետո սառույցը պիտի որ տեղից շարժվի»,- մեկնաբանեց Գարիկ Քեռյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում