Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է 2 փոքահասակ աղջիկների սպանությունը, որոնց մարմինները հայտնաբերվել են լվացքի մեքենայի մեջ՝ Ցզյանսի նահանգի նրանց տանը, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 3 և 2 տարեկան քույրերը, մնալով առանց հսկողության, մտել են լվացքի մեքենայի մեջ ու պատահաբար միացրել լվացքը քամելու ծրագիրը:
Ինչպես նշում է գործակալությունը, նրանց մայրն այդ ժամանակ եղել է խոհանոցում, իսկ հայրը սենյակներից մեկում երաժշտություն է լսել: Նրանց փոքր որդին նույնպես տանն է եղել: Երբ աղջիկներին հայտնաբերել են, նրանք արդեն մահացած են եղել:
Փորձաքննությունը պարզել է, որ երեխաները մահացել են խեղդվելու հետևանքով:
Տեղի ունեցածին արձագանքել է Haier ընկերությունը, որն արտադրել է լվացքի մեքենան: Ընկերության ներկայացուցիչները դեպքի վայր են գնացել՝ օգնելու ոստիկաններին հետաքննություն կատարելու համար:









































