«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ չէր սպասում նման մեկնարկ մի շարք իտալական ակումբներից: A Սերիայի առաջին 4 տուրերից հետո առաջատարներն են «Նապոլի»-ն ու «Ռոմա»-ն, ովքեր 12-ական միավոր են վաստակել: «Յուվենթուս»-ն, «Ինտեր»-ն ու «Ֆիորենտինա»-ն երկուական միավոր պակաս են վաստակել:
«Ճիշտն ասած, չէի սպասում նման հզոր մեկնարկ «Ռոմա»-ից, «Նապոլի»-ից, «Ինտեր»-ից ու «Ֆիորենտինա»-ից: Սա ցույց է տալիս, որ որակյալ կառավարման շնորհիվ ակումբները կարող են դուրս գալ բարդ իրավիճակներից:
Իտալիայի առաջնությունում հաղթելը շատ բարդ կլինի: Մենք պետք է խաղանք «Կիևո»-ի դեմ: Սա արդեն 4-րդ խաղն է շատ կարճ ժամանակահատվածում, այնպես որ ռոտացիան անխուսափելի է:
Բայց ցանկացած խաղացող, ով դաշտ դուրս կգա, կպահպանի թիմային բալանսը: Բայց այս խոսքերս չեն նշանակում, որ 7-8 փոխարինումներ կլինեն կազմում»,- ասել է Կոնտեն:












































