Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ և վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը կշարունակվի:
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշել, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:
Հանդիպումն անցել է ջերմ ու կառուցողական մթնոլորտում:








































