Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անցկացրեց իր 386-րդ հանդիպումը կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում: Դա Պրիմերայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղն էր:
Կատալոնական ակումբի կազմում անցկացրած խաղերի ցուցանիշով Մեսսին շրջանցեց Խոսեպ Գվարդիոլային:
Հավելենք, որ նշված հանդիպումը Մեսսիի համար 250-րդն էր` Իսպանիայի առաջնության շրջանակներում:








































