Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ «Շալկե»-ի նկատմամբ խոշոր հաշվով տարած հաղթանակը չպետք է թուլացնի թիմը:
Ֆուտբոլիստի կարծիքով` պետք է ջանասիրաբար մարզվել և առաջ շարժվել:
«Պետք չէ գերագնահատել «Շալկե»-ի նկատմամբ տարած հաղթանակի նշանակությունը: Իհարկե, 4:0 հաշվով հաղթանակը հիանալի արդյունք է, բայց պետք է առաջ շարժվել: Ակնհայտ է, որ «Բավարիա»-ն առաջընթաց է գրանցում»,- ասել է Ռոբենը:







































