«Իմ տղան հիվանդ է ալերգիայով: 9-10 տարեկան է եղել, հիվանդացել է. այն ժամանակ ես բարձրաստիճան պաշտոնյա չեմ եղել: Այդ հիվանդությունը շարունակվում է հիմա էլ: Նա ամենափոքր անտիբիոտիկ ընդունելու դժվարություն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իր որդին ծառայություն չի անցել հայկական բանակում:
![]()
Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները խուսափել են բանակում ծառայությունից: Նրանց թվում է նաև Դավիթ Լոքյանի որդին:










































