Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է թիմի նորեկ Նեյմարի խաղից: Արգենտինացի մասնագետը չի կարծում, թե Նեյմարի հեղինակած գոլերի քանակն առաջնային հարց է:
«Նեյմարը փոխարինման է դուրս եկել առաջին երեք հանդիպումներում, սակայն այժմ երկրորդ է` Վիկտոր Վալդեսից հետո, ով կայուն խաղային պրակտիկա ունի: Նկատի ունեմ ֆուտբոլիստի ելույթները «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի կազմում:
Երբեմն խաղացողի ադապտացման աստիճանը սկսում են որոշել լրագրողները` հաշվի առնելով նրա հեղինակած գոլերի քանակը: Սակայն ասեմ, որ Նեյմարը հարմարվել է ոչ միայն հարձակման գծի գործողություններին, այլ նաև հիանալի գործում է պաշտպանությունում»,- Goal. com-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:










































