Sunday, 12 05 2024
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը

Պուտինի «կայսրության» մայրամուտը և Հայաստանի ազատագրության շանսը

Մոսկվայում խառն է: Մինչ 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում դրանց մշտական մասնակիցներ Վլադիմիր Ժիրինովսկին և Գրիգորի Յավլինսկին, ԿԸՀ-ն «կարմիր լույս» է վառում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու գրանցման ճանապարհին, հանգստյան օրերին իշխանության աութսայդեր սատելիտներից «Ռոդինա» կուսակցությունը հայտարարում է, թե առաջիկա ընտրություններում պատրաստ է սատարել միայն Վլադիմիր Պուտինի թեկնածությունը. վերջինիս մասնակցության հարցն առաջիկա ընտրարշավին պաշտոնապես առայժմ ո՛չ հերքվում և ոչ էլ հաստատվում է:

Ռուսաստանի գործող նախագահն այժմ գտնվում է, ըստ էության, քաղաքական ոչ ադեկվատ վիճակում, ինչով էլ պայմանավորված՝ կատարում է քաոտիկ և միմյանց հակասող քայլեր: Մի կողմից՝ առաջիկա ընտրություններին նրա կանխատեսելի մասնակցությունը, մյուս տարի Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը ստիպում են, որ Կրեմլի PR մասնագետները մտածեն Պուտինի «մարդկային դեմքի» մասին, մյուս կողմից՝ օր չկա, որ Ռուսաստանում չձերբակալվեն Խոդորկովսկու կամ Նավալնու մի քանի կողմնակիցներ: Մի կողմից՝ Պուտինը Բալկաններում իր հատուկ ներկայացուցիչ է նշանակում Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, որը ներկայացնում է ուժայինների «կուսակցությունը» և մասնակից է Ղրիմի օկուպացման օպերացիային, մյուս կողմից՝ իրեն հարող լիբերալների միջոցով համագործակցության մեսիջ է հասցեագրում Արևմուտքին:

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, ներկայումս Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի ղեկավար և տնտեսության հարցերով Կրեմլի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսեյ Կուդրինն ասել է, որ Ռուսաստանը տնտեսական զգալի աճ չի գրանցի, եթե չվերականգնի Արևմուտքի հետ պատժամիջոցների հետևանքով սառեցված համագործակցությունը: Այլ խոսքով` Կուդրինը հասկացնում է, որ Ռուսաստանը չի հաղթահարի տնտեսական ստագնացիան, եթե չդադարեցնի առճակատումը Արևմուտքի հետ: Իհարկե, Կուդրինն արևմտյան արժեհամակարգի կրող է և լիբերալ է պայմանականորեն, այսպես ասած՝ ռուսական չափանիշներով և, օրինակ, Ուկրաինայի հարցում, ըստ էության, առաջարկում է ոչ թե վերջ տալ ռուսական օկուպացիային, այլ ընդամենը սառեցնել հակամարտությունը:

Ինչքանով Արևմուտքում ընդունելի կհամարեն Կուդրինի ռեցեպտները կամ դրանք կհամարեն Պուտինինը՝ ցույց կտա ժամանակը: Բայց մեծ է հավանականությունը, որ նույն Կուդրինին «կուտի» Կրեմլում գործող ուժայինների թիմը՝ համարելով, որ նա քիթը «խոթել» է անվտանգության ոլորտ, որն իրենց մենաշնորհն է:

Պուտինի ագրեսիվ, մեկուսացման տանող քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու, հասարակությանը՝ աղքատության շեմին: Բիզնես էլիտան պահանջում է Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավում: Պահանջում է առայժմ Պուտինից, սակայն վերջինիս հապաղումը կարող է բերել նրան, որ նույն այդ էլիտան գնա Պուտինին զոհաբերելու ճանապարհով՝ հանուն քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման:

«Սլավոնաֆիլությունից» կամ ռուսական մեծապետական քաղաքականությունից հրաժարվելու պարագայում խիստ իրական է թվում ԳԿՉՊ-2-ը, որը կարճ ժամանակով Ռուսաստանում կհաստատի ուժայինների տոտալիտսր ռեժիմ՝ կանխատեսելի ֆիասկոյով:

Սպասվող նախագահական ընտրություններն այս ճգնաժամը չեն հաղթահարում, և թերևս դրանով է պայմանավորված Պուտինի բացահայտ անտարբերությունը դրանց հանդեպ: 2018-ի ընտրություններում Պուտինի կանխատեսելի հաղթանակը ցանկացած պարագայում լինելու է ֆոնային՝ խորքային իմաստով տալով նրա «կայսրության» փլուզման գործընթացի մեկնարկը:

Նոր իրավիճակի առանձնահատկություններով՝ կրկնվելու է անցած դարավերջի 90-ականների գործընթացը: Ռուսաստանը հերթական անգամ, գուցե վերջնականապես, հեռանալու է մեր տարածաշրջանից:

Սա Հայաստանի ազատագրության բացառիկ շանս է, մեր էլիտան պետք է պատրաստ լինի աշխարհաքաղաքական այս փոփոխություններին՝ երկիրը կայսրության փլատակների տակ չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում