Ինդոնեզիայում (Կենտրոնական Ճավա նահանգ) հրաբխի ժայթքման հետևանքով 10 զբոսաշրջիկներ են տուժել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին։
Զբոսաշրջիկներն արդեն եղել են Սելերի խառնարանից 15 մետր հեռավորության վրա, երբ տեղի է ունեցել ժայթքումը։
Տուժած զբոսաշրջիկները հոսպիտալացվել են։










































