«Եվրատեսիլ»-ում փոփոխվել է ազգային ժյուրիների քվեարկության կարգը, տեղեկացնում է BBC-ն:
Բրիտանական գործակալության տվյալներով՝ ազգային ժյուրիի անդամների անուններն այսուհետ կհայտարարվեն մրցույթից առաջ, որպեսզի քվեարկությունն ավելի բաց և պատասխանատու լինի: Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա հաղթողի անունը, ժյուրիի յուրաքանչյուր անդամի գնահատականը կհրապարակվի «Եվրատեսիլ»-ի հանդիսատեսին:
Դրանից բացի, ազգային ժյուրիի կազմի մեջ կներառվեն երաժշտական աշխարհի այն մասնագետները, ովքեր չեն մասնակցել անցած երկու մրցույթներին: Ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը հատուկ կայքում կարող են տեղեկացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2014 թ. մրցույթը կանցկացվի Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:











































