Համապատասխան սարքավորումների առկայության դեպքում այս հարցերը չէին առաջանա։ Այս մասին այսօր Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստաբանների խուզարկության դեպքերին։
Նրա խոսքով՝ պետության շահերից է բխում որոշակի անվտանգության միջոցառումների իրականացումը։ Բայց դա, ըստ նրա, պետք է այնպես անել, որ մարդկանց իրավունքները չոտնահարվեն։
«Փաստաբաններին չպետք է նվաստացնել, երբ բացում են փաստաբանների պայուսակները, դա որոշակի անհարմարություններ և հոգեբանական ճնշվածություն է առաջացնում։ Չի կարելի խուզարկել փաստաբաններին, և զննումներ կատարելիս չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել», – ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը նամակով կդիմի դատական դեպարտամենտին և կխնդրի ապահովել զննող սարքով, որպեսզի սարքով զննեն, այլ ոչ թե խուզարկեն։
Լուսանկարը՝ azatutyun.am-ի









































